Հոդված 5
Հոդված 5
Ժամկետները
1. Հայցվող Պայմանավորվող կողմն արձագանքում է հետընդունման վերաբերյալ դիմումին առանց հետաձգման և ամեն դեպքում առավելագույնը 60 օրվա ընթացքում:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը այն անձին, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ընդունում է առանց հետաձգման, ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամկետը կարող է երկարացվել, եթե որևէ իրավական կամ գործնական խնդիր ծագի:
3. Հետընդունման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին առավելագույնը 6 ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող մարմինը տեղեկացել է, որ օտարերկրացին իր տարածքում գտնվում է առանց թույլտվության: Որևէ իրավական կամ գործնական խնդրի առաջացման դեպքում դիմումի ժամկետը երկարացվում է, բայց միայն մինչև խնդրի վերանալը: