Հոդված 8
Հոդված 8
Տվյալների պաշտպանությունը
Ինչ վերաբերում է Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ անձնական տվյալների փոխանակմանը, ապա այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել միայն հետևյալին.
ա) փոխադրման ենթակա անձի և, անհրաժեշտության դեպքում, նրա ընտանիքի անդամների տվյալներ (օրինակ` ազգանուն, անուն, հայրանուն (եթե առկա է), որևէ նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան ամսաթիվ ու վայր, սեռ, ներկա ու նախկին քաղաքացիություն).
բ) անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ, Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի կողմից տրված անցաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ.
գ) փոխադրվող անձի ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ.
դ) երթուղիներ և
ե) Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության կողմից տրված` մուտքի որևէ թույլտվության նկարագիր: