Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Օտարերկրացիների հետընդունումը

1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց ավելորդ ձևականությունների (բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսվածների) հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող բոլոր օտարերկրացիներին, եթե ապացուցված է կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված մուտքի թույլտվություն:

2. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում այդ օտարերկրացուն, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված մուտքի թույլտվություն:

3. Պայմանավորվող կողմն առանց ձևականության հետ է ընդունում նաև այն օտարերկրացուն, որը.

ա) ժամանել է մյուս Պայմանավորվող կողմի պետության սահման առանց մուտքի թույլտվության կամ

բ) անօրինական կերպով մուտք է գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ոչ շուտ, քան 6 ամիս առաջ,

եթե ապացուցված է կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օտարերկրացին ժամանել է անմիջապես առաջինը նշված Պայմանավորվող կողմի տարածքից: Օտարերկրացու վերադարձն իրականացվում է առանց հետաձգման` ամենաշուտ մեկնող փոխադրամիջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։