Հոդված 9
Հոդված 9
Կիրարկումը
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների և կապն ապահովող անձանց մասին: Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են նաև այդ իրավասու մարմիններին կամ կապն ապահովող անձանց վերաբերող փոփոխությունների մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարեխղճորեն քննարկում է մյուս Պայմանավորվող կողմի ներկայացրած տվյալները և հետընդունման վերաբերյալ կայացնում որոշում` սույն Համաձայնագրի համաձայն:
3. Իրավասու մարմինները հանդիպում են անհրաժեշտության դեպքում և սույն Համաձայնագրի կիրարկման նպատակով որոշում կայացնում գործնական միջոցառումների մասին: Այս նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել Փորձագետների կոմիտե: