Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սեփական քաղաքացիների հետընդունումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է առանց ավելորդ ձևականության հետ ընդունել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին, եթե ապացուցված է, որ նա նշված առաջին Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Հետ ընդունող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ տեղեկացվում է վերադարձման մասին:

2. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց ավելորդ ձևականությունների (բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսվածների) հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:

3. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում այդ անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չի եղել` պայմանով, որ չի կիրառվում 3-րդ հոդվածը:

4. Եթե անձի քաղաքացիությունը կամ ինքնությունը հնարավոր չէ ամբողջությամբ հաստատել, հայցող Պայմանավորվող կողմը կարող է աջակցություն խնդրել հայցվող Պայմանավորվող կողմից` նրա քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատելու համար: Այդ աջակցությունը ներառում է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից անձի հետ անցկացվող հարցազրույցը` աջակցության վերաբերյալ դիմումն ստանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։