Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը

Հետընդունման դիմումի դրական պատասխանն ստանալուց հետո հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ, բոլոր դեպքերում առավելագույնը 7 օրվա ընթացքում հետընդունման ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական պետք է լինի առնվազն 60 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում համապատասխան անձին հնարավոր չի լինում փոխադրել, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ, բոլոր դեպքերում առավելագույնը 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։