Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական պահանջների կատարման մասին Պայմանավորվող կողմերի՝ դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից 30 օր հետո:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ելնելով հանրային առողջապահության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի նկատառումներից: Դադարեցումը կարող է ուժի մեջ մտնել անհապաղ:

4. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Պայմանավորվող ցանկացած կողմի գրավոր ծանուցմամբ. դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո:

Կատարված է Ստոկհոլմում 2008 թվականի նոյեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, շվեդերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009թ. ապրիլի 19-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։