Հոդված 6
Հոդված 6
Տարանցման սկզբունքները
1. Պայմանավորվող կողմը օտարերկրացուն թույլատրում է անցնել իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված մուտքի մերժման կամ արտաքսման հրամանի իրականացման կապակցությամբ պայմանով, որ առաջիկա ուղևորությունը դեպի նպատակակետ հանդիսացող պետություն երաշխավորված է:
2. Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում օտարերկրացիների տարանցումը սահմանափակելու համար այն դեպքերում, եթե հնարավոր չէ այդ անձանց անմիջապես վերադարձնել նպատակակետ հանդիսացող պետություն:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը` ելնելով հանրային առողջապահության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի հիմքերից:
4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել տարանցման ցանկացած թույլտվություն, եթե հետագայում ի հայտ գան 3-րդ կետում նշված` տարանցմանը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե առաջիկա ուղևորությունը նպատակակետ հանդիսացող պետություն այլևս երաշխավորված չլինի: