Անցնել բովանդակությանը

Հոդված 13. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ համադրելի տոկոսների օտարումից ստացված արժեքի հավելաճը, որի արժեքի ավելի քան 50 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, չնշված սույն հոդվածի 2-րդ պարբերությունում, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում չնշված ցանկացած գույքի օտարումից արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։