Անցնել բովանդակությանը

Հոդված 16. ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսիք են թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցները կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվել է մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների կողմից հավանության արժանացած մշակութային և մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։