Անցնել բովանդակությանը

Հոդված 29. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը այն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա հունիսի 30-ին կամ մինչև հունիսի 30-ը մյուս Պայմանավորվող պետությանը դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով:

Այդ դեպքում Համաձայնագիրը երկու Պայմանավորվող պետություններում դադարեցնում է իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ,

բ) եկամտի և գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Բուդապեշտ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով՝ հայերեն, հունգարերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հունգարիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Համաձայնագիրն այսօր ստորագրելիս համաձայնություն ձեռք բերվեց Համաձայնագրի անբաժան մասը կազմող հետևյալի լրացուցիչ դրույթների շուրջ:

Համաձայնեցված է, որ`

1. 5-րդ հոդվածի առնչությամբ.

4-րդ պարբերության ա և բ ենթապարբերությունների նպատակներով «առաքում» տերմինը չի ներառում ձեռնարկությանը պատկանող ապրանքների և արտադրանքի վաճառքը:

2. 26-րդ հոդվածի առնչությամբ`

եթե ներպետական իրավունքի համաձայն սույն Համաձայնագրով նախատեսված անձնական տվյալներ են փոխանակվում, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համար, պահպանելով գործող իրավական դրույթները, կիրառվում են հետևյալ լրացուցիչ դրույթները.

ա) Ստացող գործակալությունը կարող է օգտագործել այդպիսի տվյալները միայն սահմանված նպատակի համար և պետք է ենթարկվի տրամադրող գործակալության սահմանած պայմաններին:

բ) Ստացող գործակալությունը պահանջի դեպքում պետք է տեղեկացնի տրամադրող գործակալությանը տրամադրված տվյալների օգտակարության և դրանց շնորհիվ ձեռք բերված արդյունքների մասին:

գ) Անձնական տվյալներ կարող են տրամադրվել միայն իրավասու գործակալություններին: Ցանկացած հերթական տրամադրում այլ գործակալությունների կարող է իրականացվել միայն տրամադրող գործակալության նախնական հավանության հիման վրա:

դ) Տրամադրող գործակալությունը պարտավոր է երաշխավորել, որ տրամադրված տվյալները ճշգրիտ են, և դրանք անհրաժեշտ են և համապատասխանում են այն նպատակին, որի համար տրամադրվել են: Գործող ներպետական իրավունքով սահմանված` տվյալների տրամադրումն արգելող ցանկացած դրույթ պետք է ուսումնասիրվի: Եթե պարզվում է, որ տվյալները ճշգրիտ չեն կամ տրամադրվել են այնպիսի տվյալներ, որոնք չպետք է տրամադրվեին, ստացող գործակալությանը այդ մասին տեղեկացնում են առանց հետաձգելու: Այդ գործակալությունը պարտավորվում է ճշտել կամ վերացնել այդպիսի տվյալները առանց հետաձգելու:

ե) Կիրառման ընթացքում տվյալ անձը պետք է տեղեկացվի իրեն վերաբերող տրամադրված տվյալների և դրանց օգտագործման մասին: Այն չի պարտավորեցնում տրամադրել այդ տեղեկությունը, եթե արդյունքում պարզվում է, որ դրանց տրամադրումը մերժելու դեպքում հասարակական շահը գերակայում է անձի շահին` տվյալների ստացման առումով: Մյուս բոլոր դեպքերում անձի իրավունքը, կապված իրեն վերաբերող` գոյություն ունեցող տվյալների տրամադրման հետ, պետք է կարգավորվի այն Պայմանավորվող պետության ներպետական իրավունքով, որի ինքնիշխան տարածքում է տեղի ունեցել տեղեկատվության կիրառումը:

զ) Ստացող գործակալությունը, իր ներպետական օրենքների համաձայն, պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հանդեպ, ով տուժել է սույն Համաձայնագրի համաձայն տվյալների փոխանակման անօրինական տրամադրման արդյունքում: Տուժած անձի առնչությամբ առաջացած ծախսերը ստացող գործակալությունը կարող է մերժել, երբ վնասը պատճառվել է տրամադրող գործակալության կողմից:

է) Եթե տրամադրող գործակալության ներպետական իրավունքը պարունակում է հատուկ դրույթներ տրամադրված անձնական տվյալները վերացնելու վերաբերյալ, այդ գործակալությունը համապատասխանաբար պետք է տեղեկացնի ստացող գործակալությանը: Անկախ այդպիսի իրավունքից` տրամադրված անձնական տվյալները ոչնչացվում են, երբ այլևս անհրաժեշտ չեն այն նպատակի համար, ինչի համար տրամադրվել էին:

ը) Տրամադրող և ստացող գործակալությունները պարտավոր են վարել անձնական տվյալների տրամադրման և ստացման պաշտոնական գրառումները:

թ) Տրամադրող և ստացող գործակալությունները պարտավոր են արդյունավետ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու համար տրամադրված անձնական տվյալները չթույլատրված օգտագործումից, չթույլատրված փոփոխություններից և չթույլատրված բացահայտումից:

ժ) Պայմանավորվող պետությունները պետք է երաշխավորեն, որ սույն Համաձայնագրով ամրագրված տվյալների պաշտպանության վերաբերյալ պահանջների խիստ պահպանումը կվերահսկվի այն կազմակերպությունների կողմից, որոնք, Պայմանավորվող պետությունների համապատասխան օրենսդրություններին համապատասխան, այդ գործակալություններից անկախ են: Տվյալների պաշտպանությանը վերաբերող իրավունքների խախտման դեպքում տուժող անձինք, Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, իրավունք ունեն իրավական պաշտպանության, ներառյալ` դատարանում:

3. Սույն Համաձայնագիրը ոչ մի դեպքում չպետք է հակասի Եվրոպական միությունում Հունգարիայի անդամակցությունից բխող պարտավորություններին:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Բուդապեշտ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով՝ հայերեն, հունգարերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։