Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
1. Հունգարիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) Եթե Հունգարիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Հունգարիան, պահպանելով բ և գ ենթապարբերությունների դրույթները, ազատում է այդպիսի եկամտի և գույքի հարկումից:
բ) Եթե Հունգարիայի ռեզիդենտը եկամտի տարրեր է ստանում, որը 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Հայաստանում, ապա Հունգարիան թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Հայաստանում վճարված հարկի գումարին հավասար գումար: Սակայն այդպիսի հանումը չպետք է գերազանցի մինչև հանման տրամադրումը հաշվարկված հարկի այն մասը, որը վերաբերում է Հայաստանից ստացված եկամտի տարրերին:
գ) Եթե Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան` Հունգարիայի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հունգարիայում ազատվում է հարկումից, Հունգարիան, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է, ամեն դեպքում, հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:
դ) ա ենթապարբերության դրույթները չեն կիրառվում Հունգարիայի ռեզիդենտի ստացած եկամտի կամ տնօրինած գույքի նկատմամբ, եթե Հայաստանը կիրառում է սույն Համաձայնագրի դրույթները` այդպիսի եկամուտը կամ գույքը հարկումից ազատելու համար, կամ այդպիսի եկամտի նկատմամբ կիրառում է 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների 2-րդ պարբերությունը և 11-րդ հոդվածի 3-րդ պարբերության բ ենթապարբերությունը:
2. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հունգարիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս.
i) այդ ռեզիդենտի եկամտի վրա սահմանվող հարկից նվազեցնել Հունգարիայում վճարված եկամտահարկին հավասար գումար.
ii) այդ ռեզիդենտի գույքի վրա սահմանվող հարկից նվազեցնել Հունգարիայում վճարված գույքահարկին հավասար գումար:
Սակայն այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրվում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Հունգարիայում.
բ) եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան` Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքն ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը կարող է, ամեն դեպքում, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի սահմանվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը: