Հոդված 28. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 28. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական պահանջները կատարվել են:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1-ին պարբերությունում նշված ծանուցումներից վերջինն ստանալու օրը, և նրա դրույթները գործում են.
ա) Հունգարիայում`
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ,
ii) եկամտի և գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
բ) Հայաստանում`
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ,
ii) եկամտի և գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարման ենթակա հարկերի համար: