Հոդված 20. ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Հոդված 20. ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
1. Անկախ 14-րդ հոդվածի դրույթներից` ֆիզիկական անձը, ով Պայմանավորվող պետություն ժամանել է համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այդ Պետությունում արտոնագրված կրթական հաստատությունում բացառապես դասավանդելու կամ հետազոտության նպատակով, և ով հանդիսանում է կամ մինչև այդ ժամանումը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, այդպիսի դասավանդման կամ հետազոտության համար ստացած վարձատրության մասով առաջինը նշված Պետությունում ազատվում է հարկումից այդ նպատակի համար նրա առաջին ժամանման օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում հետազոտությունից ստացվող վարձատրության նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ հասարակական, այլ հիմնականում որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: