Հոդված 18. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից այդ Պետությանը կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները, բացի կենսաթոշակից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և ֆիզիկական անձն այդ Պետության ռեզիդենտ է, ով`
i) այդ մյուս Պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կիրառվում են այն ծառայությունների մատուցման դիմաց ստացած աշխատավարձերի, ռոճիկների և այլ համանման վարձատրությունների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ: