Հոդված 19. ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Հոդված 19. ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: