Հոդված 2. ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
Հոդված 2. ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված` եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա սահմանված հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.
ա) Հունգարիայում`
i) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,
ii) իրավաբանական անձանցից շահութահարկ,
iii) հողամասերի հարկ,
iv) շինություններից հարկ,
(այսուհետ` հունգարական հարկ):
բ) Հայաստանում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ և
iii) գույքահարկ,
(այսուհետ՝ հայկական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց ծանուցում են իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: