Անցնել բովանդակությանը

Հոդված 26. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ ներքին օրենքների կիրարկման համար տեղեկատվություն են փոխանակում Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ` այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը 1-ին և 2-րդ հոդվածներով չի սահմանափակվում:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին պարբերության համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներպետական իրավունքով ստացված տեղեկատվությունը, և բացահայտվում է միայն այն անձանց կամ լիազոր մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են 1-ին պարբերությունում նշված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր գանձումով կամ դատական հետապնդումով, բողոքարկումները քննելով: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկատվությունը դատական դռնբաց նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներից և վարչական գործելակերպից չբխող վարչական միջոցներ.

բ) ներկայացնել տեղեկատվություն, որն ստացվել է այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հանրային կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետություններից մեկը դիմում է տեղեկատվություն ստանալու համար, սույն հոդվածի դրույթների համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկատվություն հավաքելու իր միջոցները` ստանալու համար այն տեղեկատվությունը, որի համար դիմել է մյուս Պայմանավորվող պետությունը, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկատվության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթարկվում է 3-րդ պարբերությամբ սահմանված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը խուսափել տեղեկատվություն տրամադրելուց բացառապես այն պատճառով, որ նա չունի այդպիսի տեղեկատվության նկատմամբ ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ պարբերության դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը թույլատրող` խուսափել տեղեկատվություն տրամադրելուց միայն այն պատճառով, որ տեղեկատվությունը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող թեկնածուն կամ անձը կամ վստահված անձը, կամ` այն պատճառով, որ այն վերաբերում է անձի սեփական շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։