Հոդված 10
Հոդված 10
Փաստաթղթերը հանձնելը
1. Հայցվող Կողմը, իրավական օգնության համար հարցմանը համապատասխան, անհապաղ փոխանցում կամ կազմակերպում է ընթացակարգային փաստաթղթերի փոխանցումը։
2. Հարցման կատարումը հաստատվում է հանձնման փաստաթղթով՝ նշելով ամսաթիվը, ամիսը, տարին, հասցեատիրոջ ստորագրությունը կամ հայցվող Կողմի իրավասու մարմնի հայտարարությունը, որում հաստատվում են հանձնման փաստը, ամիսը, ամսաթիվը, տարին և եղանակը։ Հայցող Կողմն անհապաղ տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման մասին։