Հոդված 9
Հոդված 9
Իրավական օգնության հարցումների կատարումը
1. Հարցումները կատարվում են հայցվող Կողմի օրենքներին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։
Հայցող Կողմի հարցման հիման վրա հայցվող Կողմը իրավական օգնություն է տրամադրում այն ձևով և այն հատուկ ընթացակարգերին համապատասխան, որոնք նշված են հարցման մեջ` այնքանով, որքանով դրանք չեն հակասում հայցվող Կողմի օրենքներին։
2. Հայցող Կողմի խնդրանքով` համապատասխան քննության մասնակիցները, նրանց օրինական ներկայացուցիչները և հայցող Կողմի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայցվող Կողմի տարածքում հարցման կատարմանը` հայցվող Կողմի օրենքների և ընթացակարգերի համաձայն:
3. Հայցվող Կողմի կենտրոնական մարմինը հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունը և վկայությունը պատշաճ ժամկետներում փոխանցում է հայցող Կողմի կենտրոնական մարմնին։
4. Եթե հարցման կատարումը մասնակիորեն կամ ամբողջությամբ հնարավոր չէ, ապա հայցվող Կողմի կենտրոնական մարմինը այդ մասին անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական մարմնին` նշելով հարցման կատարմանը խոչընդոտող պատճառների մասին։