Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Իրավական օգնության շրջանակը

Իրավական օգնությունը ներառում է՝

1) ընթացակարգային փաստաթղթեր հանձնելը,

2) ապացույցներ ստանալը,

3) անձանց և առարկաների գտնվելու վայրը և ինքնությունը հաստատելը,

4) հայցող Կողմի իրավասու մարմիններ կամավոր ներկայանալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրելը,

5) կալանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը՝ մասնակցելու համար հայցող Կողմի տարածքում քրեական գործերով դատական վարույթներում` որպես վկա, տուժող, կամ` այլ վարույթներում,

6) գույքի պաշտպանության հետ կապված միջոցների ձեռնարկումը,

7) հետախուզման և բռնագրավման համար հարցումների կատարումը,

8) փաստաթղթերի, իրերի և այլ ապացույցների փոխանցումը,

9) հարցումների կատարման ժամանակ հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկա գտնվելու համար թույլտվություն տրամադրելը,

10) սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան և հայցվող Կողմի օրենքների համաձայն` իրավական օգնության որևէ այլ ձևի տրամադրումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։