Հոդված 3
Հոդված 3
Կենտրոնական մարմինները
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համապատասխան համագործակցությունն իրականացնելու համար յուրաքանչյուր Կողմ նշանակում է կենտրոնական մարմին։
Հայկական կողմի համար կենտրոնական մարմին է հանդիսանում գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են նախաքննության փուլում) և արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են դատական վարույթում), սիրիական կողմի կենտրոնական մարմին է հանդիսանում արդարադատության նախարարությունը (միջազգային համագործակցության և մարդու իրավունքների վարչությունը)։
Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ ծանուցում են իրենց կենտրոնական մարմինների և նրանց իրավասության շրջանակների փոփոխության մասին։