Հոդված 21
Հոդված 21
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման։
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից։
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով։ Համաձայնագիրը չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը մյուս Կողմի ստանալուց 6 ամիս հետո։
4. Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։ Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Կատարված է Դամասկոս քաղաքում 2010 թվականի մարտի 23-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին