Հոդված 14
Հոդված 14
Պաշտպանված վկայությունը
1. Հայցող Կողմի տարածքում իրավասու մարմին ներկայացած անձը, անկախ իր քաղաքացիությունից, տվյալ Կողմի տարածքում չպետք է կալանավորվի կամ ենթարկվի քրեական հետապնդման կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման այնպիսի արարքի համար կամ որևէ մեղադրանքի հիման վրա, որը նախորդել է հայցող Կողմի տարածք այդ անձի մուտք գործելուն։
2. Ծանուցված անձը կորցնում է սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված իր անձեռնմխելիության իրավունքը, եթե նա, ազատ լինելով հեռանալ հայցող Կողմի տարածքից, չի հեռացել 15 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ համապատասխան իրավասու մարմնի կողմից նրան գրավոր ծանուցվել է, որ իր ներկայությունն այլևս չի պահանջվում, կամ, հեռանալով տվյալ տարածքից, կամավոր վերադարձել է այնտեղ։
3. Ծանուցված անձը չպետք է հարկադրվի ներկայացնելու վկայություն այլ դեպքերի վերաբերյալ, որոնք հարցման մեջ նշված չեն։