Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հարցման ձևն ու բովանդակությունը

1. Իրավական օգնության հարցումը պետք է կազմվի գրավոր, իսկ անհետաձգելի դեպքերում, կամ երբ այլ կերպ թույլատրում է հայցվող Կողմը, հարցումը կարող է ներկայացվել հեռատիպային, ֆաքսիմիլային, էլեկտրոնային եղանակով կամ հաղորդակցման այլ ձևերով, սակայն դրանից անմիջապես հետո այն պետք է գրավոր հաստատվի։ Բոլոր դեպքերում հայցվող Կողմն անհապաղ կատարում է իրավական օգնության համար հարցումը, և հայցող Կողմը չպետք է տեղեկացվի կատարման արդյունքների մասին նախքան հարցումների բնօրինակները ներկայացնելը։

2. Հարցումը ներառում է հետևյալը.

ա) իրավական օգնության համար հարցում ներկայացնող իրավասու մարմնի անվանումը,

բ) իրավական օգնության հարցման նպատակը և հարցման նկարագրությունը,

գ) այն հանցանքի նկարագրությունը, որի առնչությամբ վարվում է հետաքննություն, քննություն կամ դատական վարույթ, դրա իրավական որակումը, համապատասխան օրենքի տեքստը, ըստ որի տվյալ հանցանքը քրեորեն պատժելի է, և, անհրաժեշտության դեպքում, նաև տվյալ հանցանքի արդյունքում պատճառված վնասի չափը,

դ) որևէ ընթացակարգի որոշակի նկարագրությունը, որը հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումն իրականացնելու ընթացքում հայցվող Կողմը պահպանի,

ե) այն անձանց վերաբերյալ անհատական տեղեկությունները, որոնց նկատմամբ վարվում է հետաքննություն կամ դատական վարույթ,

զ) որևէ վերջնաժամկետ, որի ընթացքում հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումը կատարվի,

է) այն անձանց անունները, ազգանունները, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, հասցեն, ինչպես նաև, հնարավորության դեպքում, հեռախոսահամարները, որոնք պետք է ծանուցվեն, և նրանց կապը կատարվող հետաքննությանը, քննությանը կամ դատական վարույթին, ինչպես նաև որևէ այլ օգտակար տեղեկություն,

ը) այն տեղանքի նշումը և այն վայրի նկարագրությունը, որտեղ պահանջվում է զննության և խուզարկության կատարում, ինչպես նաև բռնագրավման ենթակա առարկաները,

թ) այն հարցերը, որոնք պետք է տրվեն հայցվող Կողմի տարածքում վկայություն ստանալու համար,

ժ) եթե դիմում են հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայության համար՝ նրանց անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև նրանց ներկայության հիմքերը,

ժա) հարցման առարկա հանդիսացող փաստերի, հարցման բովանդակության և (կամ) նկարագրության գաղտնիության պահպանման համար հարցման առնչությամբ ձեռնարկված որևէ գործողության անհրաժեշտությունը, եթե այդպիսին առկա է,

ժբ) ցանկացած այլ տեղեկություն, որը հարցումը կատարելիս կարող է օգտակար լինել հայցվող Կողմի համար։

3. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման մեջ պարունակվող տեղեկությունը բավարար չէ հարցումը կատարելու համար, ապա այդ Կողմը կարող է դիմել լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։