Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Հայցող Կողմի տարածքում վկաների, տուժողների և փորձագետների անձամբ ներկայանալը

1. Եթե հայցող Կողմը հարցում է ներկայացնում անձամբ ներկայանալու վերաբերյալ` վկայություն տալու, փորձաքննություն անցկացնելու կամ իր տարածքում այլ ընթացակարգային գործողություններ իրականացնելու համար, ապա հայցվող Կողմն իր տարածքում գտնվող անձին տեղեկացնում է հայցող Կողմի՝ իր իրավասու մարմիններ ներկայանալու հրավերի մասին։

2. Ներկայացող անձը հայցող Կողմի կողմից տեղեկացվում է իր ներկայանալու հետ կապված վճարումներին և ծախսերին առնչվող պայմանների և պահանջների, ինչպես նաև այն երաշխիքների մասին, որոնցից իրավունք ունի օգտվելու տվյալ անձը` սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածին համապատասխան։

3. Դատական ծանուցագիրը չպետք է պարունակի սպառնալիք հայցող Կողմի տարածք անձի չներկայանալու դեպքում հարկադրանք կամ պատիժ կիրառելու մասին։

4. Ծանուցված անձն ինքն է որոշում մյուս Կողմի տարածք ներկայանալու հարցը։ Հայցվող Կողմի կենտրոնական մարմինը հայցող Կողմի կենտրոնական մարմնին անհապաղ տեղեկացնում է այդ անձի որոշման մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։