Հոդված 17
Հոդված 17
Իրերի հետ կապված միջոցներ ձեռնարկելը
1. Կողմերը համագործակցում են հանցագործության գործիքների և հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
Նման համագործակցությունը հիմնված է սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև «Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ» 2000 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես 2-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա և տարածվում է ոչ միայն այդ Կոնվենցիայով և դրա արձանագրություններով կարգավորվող հանցագործությունների վրա, այլև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան որևէ այլ քրեական արարքի վրա։
2. Սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո Կողմերը միջոցներ են ձեռնարկում համաձայնության գալու համար հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները և բռնագրավված իրերը բաժանելու մասին՝ որպես Կողմերի համագործակցության արդյունք, որը կազմվում է որպես սույն Համաձայնագրի արձանագրություն։