Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Իրավական օգնություն տրամադրելու պարտավորությունը

1. Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենքներին համապատասխան, միմյանց տրամադրում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն (այսուհետ՝ իրավական օգնություն)։

2. Իրավական օգնությունը տրամադրվում է սույն Համաձայնագրին համապատասխան, եթե այն արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքներով։ Հայցվող Կողմը կարող է, իր հայեցողությամբ, տրամադրել իրավական օգնություն նաև այն դեպքում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ։

3. Սույն Համաձայնագրի նպատակը բացառապես իրավական օգնություն տրամադրելն է, որի համար պետք է հարցում ներկայացնեն միայն յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները։ Սույն Համաձայնագրի դրույթները որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար չեն առաջացնում իրավունքներ՝ ստանալ ապացույց կամ մերժել ապացույց տալը, կամ կանխել իրավական օգնության համար հարցման կատարումը։

4. Սույն Համաձայնագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա՝ համաձայն երկու Կողմերի քրեական օրենսդրության։

5. Սույն Համաձայնագիրը Կողմերից մեկի իրավասու մարմիններին իրավունք չի տալիս մյուս Կողմի տարածքում իրականացնելու այնպիսի իրավազորություն, որը բացառապես գտնվում է մյուս Կողմի իրավասության տակ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։