Հոդված 11
Հոդված 11
Հայցվող Կողմի տարածքում վկայություն վերցնելը
1. Հայցվող Կողմը, իր իրավունքին համապատասխան, իր տարածքում վերցնում է վկաների և տուժողների վկայություններ, փորձագիտական եզրակացություններ, փաստաթղթեր, իրեր, հարցման մեջ նշված այլ վկայություններ և դրանք փոխանցում հայցող Կողմին։
2. Հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչները, որոնք ներկա են գտնվում հարցման կատարման ժամանակ, իրավունք ունեն ձևակերպելու հարցեր, որոնք համապատասխան անձին կարող են տրվել հայցվող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից։
3. Հայցող Կողմը պահպանում է հայցվող Կողմի կողմից ներկայացված պայմանները՝ կապված բոլոր այն փաստաթղթերի և իրերի հետ, որոնք կարող են հանձնվել իրեն, այդ թվում՝ նման փաստաթղթերի և իրերի առնչությամբ երրորդ կողմի շահերի պաշտպանության պայմանները։
4. Այնուհետև հայցող Կողմը, հայցվող Կողմի պահանջով, սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան, անմիջապես վերադարձնում է հանձնված փաստաթղթերի և իրերի բնօրինակները։