Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Ծախսերը

1. Հայցվող Կողմն իր տարածքում կրում է իրավական օգնության համար հարցման կատարման սովորական ծախսերը` բացառությամբ այն ծախսերի, որ կրում է հայցող Կողմը`

ա) դեպի իր տարածք և իր տարածքից անձանց տեղափոխման հետ կապված ծախսերը, սույն Համաձայնագրի 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան, և իր տարածքում նրանց գտնվելու և այդ անձանց համար վճարվելիք այլ ծախսերը.

բ) փորձագետների ծախսերն ու վճարները.

գ) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան` հարցման կատարմանը հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցության և գործուղման հետ կապված ծախսերը.

դ) փոխանցված առարկաները հայցվող Կողմի տարածքից հայցող Կողմի տարածք և հետադարձ տեղափոխման հետ կապված ծախսերը։

2. Եթե հարցման կատարումը պահանջում է էական կամ արտակարգ ծախսեր, ապա Կողմերի կենտրոնական մարմինները նախաձեռնում են խորհրդակցություններ` նպատակ ունենալով սահմանելու հարցման կատարման պայմանները, ինչպես նաև այդ ծախսերի վճարման եղանակները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։