Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Իրավական օգնություն տրամադրելու համար հարցումները մերժելը կամ հետաձգելը

1. Իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե.

ա) հարցումը կատարելը կարող է վնասել հայցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հանրային կարգին կամ էական այլ շահերին,

բ) հարցման կատարումը հակասում է հայցվող Կողմի իրավունքին կամ չի համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին,

գ) հարցումը առնչվում է այն հանցանքին, որի համար հայցվող Կողմի տարածքում մեղադրյալը դատապարտվել է, ազատ է արձակվել, կամ վաղեմության ժամկետը լրացել է,

դ) հարցումը առնչվում է ռազմական իրավունքի ներքո հանցագործություն համարվող արարքին, որը ընդհանուր քրեական իրավունքով հանցագործություն չէ,

ե) հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հարցումը ներկայացվել է անձի նկատմամբ վարույթ հարուցելու համար՝ ելնելով նրա ռասայից, սեռից, կրոնից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից, որոշակի սոցիալական խմբին պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքներից, կամ անձը կարող է վնաս կրել նշված պատճառներից որևէ մեկի հետևանքով։

2. Բանկային գաղտնիքին կամ հարկման գաղտնիության հետ կապված իրավական օգնության տրամադրումը կատարվում է հայցվող Կողմի ազգային օրենսդրության համաձայն: Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն` ահաբեկչության հանցագործությունների հարցով իրավական օգնությունը չի կարող մերժվել:

3. Հայցվող Կողմը կարող է հետաձգել կամ մերժել իր տարածքում հարցման կատարումը, եթե համարում է, որ նման կատարումը կարող է միջամտել կամ վնասել քրեական գործի առնչությամբ կատարվող ընթացիկ հետաքննությանը, քննությանը կամ դատավարությանը։

4. Հայցվող Կողմը նախքան հարցման կատարումը հետաձգելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը քննարկում է, թե արդյոք իրավական օգնությունը կարող է տրամադրվել այնպիսի պայմաններով, որոնք նա անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Կողմն ընդունում է նման պայմաններով իրավական օգնությունը, նա պարտավոր է հետևել դրանց։

5. Եթե հայցվող Կողմը որոշում է կայացնում իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին, ապա նա իր կենտրոնական մարմինների միջոցով հայցվող Կողմին տեղեկացնում է այդ մասին` տալով նման որոշման հիմքերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։