Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Գաղտնիությունը և տեղեկատվության օգտագործման սահմանափակումները

1. Հայցող Կողմի հարցման հիման վրա հայցվող Կողմը գաղտնի է պահում իրավական օգնության համար հարցումը, դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը։

Եթե հարցումը չի կարող կատարվել առանց գաղտնիությունը խախտելու, ապա հայցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմին, որն այնուհետև որոշում է, թե արդյոք հարցումը, այնուամենայնիվ, պետք է կատարվի։

2. Հայցող Կողմը առանց հայցվող Կողմի թույլտվության չի օգտագործում սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները կամ վկայությունները այլ նպատակներով, քան այն, որ նշված է իրավական օգնության համար հարցման մեջ։

3. Առանձին դեպքերում, երբ հայցող Կողմի համար անհրաժեշտ է բացահայտել և մասնակիորեն կամ ամբողջությամբ օգտագործել տեղեկատվությունը կամ վկայությունը այլ նպատակներով, քան այն, որ նշված է հարցման մեջ, նա խնդրում է համաձայնություն հայցվող Կողմից, որը կարող է մասնակիորեն կամ ամբողջությամբ մերժել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։