Անցնել բովանդակությանը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 48. Քվեարկության խցիկները

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 48. Քվեարկության խցիկները

(վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

1. Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:

2. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան` գրիչ: Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն:

3. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ կամ մեկ սենյակ:.ուղղ

4. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:

5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Քվեարկության խցիկները տեղամասային կենտրոնում տեղադրվում են սեղանների վրա այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը, իսկ դրա անհնարինության դեպքում խցիկներն ամրացվում են պատին: Եթե քվեարկության խցիկը ամրացված է պատին, ապա 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում` 1.5 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք և մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավելի թվով ընտրողների գտնվելն արգելվում է:

(48-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։