Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-26։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

գործել է մինչև 2009-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, իրեն՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 5 օր առաջ՝ նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Սույն կետով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև կուսակցությունները:

2. Համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումը և նրան կից՝ հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

4. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:

5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այն ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

7. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրը, սույն օրենսգրքի 14.1 հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:

8. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:

(14-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, 18.12.07 ՀՕ-285-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։