Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-26։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը

գործել է մինչև 2009-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը

1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.

2) (2-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

3) (3-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

4) (4-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

5) նրա մահվան դեպքում.

6) 39 հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.

7) իր դիմումի համաձայն.

8) եթե նա զորակոչվել է:

2.1. Ըտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միևնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել նույն ընտրական հանձնաժողովի կազմում:

3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների ներկայացմամբ, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

3.1. Սույն հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հետևյալ կարգով.

1) համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում` մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից (թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում չի լրացվում), ապա այդ տեղերը լրացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` դատական ծառայողների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասը օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում լրացվում համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

2) համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ դատական ծառայողների թվից, եթե թափուր մնացած տեղերի թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից: Այս դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի կազմը չի լրացվում: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասն օր հետո այդ տեղը համարվում է թափուր, և քսանօրյա ժամկետում այն լրացվում է համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

3) ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր մնացած տեղերը լրացվում են, եթե դրանց թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, և լրացվում այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա իրականացնել սույն օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթները և ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները.

4) կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տասնօրյա ժամկետում:

4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

(Վերնագիրը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

(38-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։