Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը
Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:
2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:
3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմակերպում և անցկացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: 5. Ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:
5.1. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ իր լիազորություններն իրականացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների համար, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
5.2. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքների համար սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:
5.3. Սույն հոդվածի 5-րդ և 5.2-րդ կետերով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:
(31-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)