Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը
Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը
1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:
4.1. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
6. (6-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(81-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05. ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 16.11.07 ՀՕ-219-Ն)