Հոդված 30. Տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
Հոդված 30. Տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն`
1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
2) անարգել ծանոթանալ տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ..ուղղ
3) (3-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:
2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
3. (3-րդ կետը հանվել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4. Դիտորդը քվեարկության օրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:
5. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում ընտրական բոլոր գործընթացներում:
6. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
(Վերնագիրը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)