Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

գործել է մինչև 2009-01-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

1. Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:

2. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)

4. Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:.ուղղ

6. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:

7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: (3-րդ նախադասությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

8. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

9. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

10. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:

(39-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։