Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը
Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8000-ապատիկի չափով: Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախնըտրական հիմնադրամ, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:.ուղղ
1.1 . Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:
2. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(71-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)