Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից
Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրում:
2. Կուսակցությունները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի գաղտնի քվեարկությամբ ընդունված որոշմամբ:
4. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի:
(104-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)