Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 12 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 62. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 62. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից և կուսակցություններից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ընտրությունների նախնական արդյունքներն արձանագրվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնապես ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 5 օր հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները` նշելով`

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:

4. Ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է ընտրատարածքում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

7. Ընտրատարածքում ընտրությունների արդյունքները հրապարակվում են, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան արձանագրության մեկ օրինակը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մնացած բոլոր ընտրական փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ պարտավոր է քվեարկության ավարտից հետո, առնվազն երեքժամյա պարբերականությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդել ընտրությունների ընթացիկ արդյունքները` ըստ տեղամասերի:

10. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի կամ թեկնածուի (կուսակցության) վստահված անձի գրավոր պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային հանձնաժողովում տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը և թեկնածուների (կուսակցությունների) վստահված անձինք:

(Վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

(62-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։