Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 49. Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքները.ուղղ

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 49. Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքները.ուղղ

1. Քվեաթերթիկի, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքների.ուղղ նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեատուփը կարող է պատրաստված լինել թափանցիկ նյութից: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է հավասար թվով քվեաթերթիկ:

2. Միաժամանակ տարբեր ընտրություններ անցկացնելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որպեսզի դրանք ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթերից:

4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

5. Յուրաքանչյուր քվեաթերթիկ պետք է պարունակի ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

6. Քվեաթերթիկում բոլոր թեկնածուների ազգանուններից, անուններից (կուսակցությունների անվանումներից) հետո գրվում է «բոլորին դեմ» տողը` աջ կողմում, նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

7. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9-ը, և ոչ ուշ, քան 3 օր առաջ:

8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:.ուղղ

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու զմռսում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում` յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով:

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները համարակալվում և կնքվում են: Քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաթեթները հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին` յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:

12. Քվեարկությունից հետո` տասնհինգօրյա ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, կնիքները հետ են վերադարձնում:

(49-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։