ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 7 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 32. Ընտրական հանձնաժողովները
Հոդված 32. Ընտրական հանձնաժողովները
1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
2.Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով:
3. Ընտրական հանձնաժողովների որոշումներն` ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:
(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)