Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համապետական ընտրությունների ժամանակ կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված դատական ծառայողները գործում են հասարակական հիմունքներով:
4. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:
5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:
6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:.ուղղ
7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:
8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
9. Ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 և ավելի համայնքում կամ (և) 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը՝ նույն ժամանակահատվածի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ 15000-ական դրամի չափով:
Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:
(33-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)