Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:
2. (կետն ուժը կորցրել է 08.06.10 ՀՕ-82-Ն)
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված դատական ծառայողները գործում են հասարակական հիմունքներով:
4. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:
5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:
6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:.ուղղ
7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:
8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
9. (առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններն ուժը կորցրել են 16.11.07 ՀՕ-219-Ն )
Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:
(33-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն, 08.06.10 ՀՕ-82-Ն)