Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:
3. (3-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(109-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)