Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 26 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

գործել է մինչև 2009-01-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

1. Քաղաքացիներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել ինքնաառաջադրման կարգով` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում և ընտրական գրավի մուծման անդորրագիր` մինչև 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, իսկ ավագանու անդամը` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ ավագանու անդամը` 20-ապատիկի չափով:

2. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին: Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

3. Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին: Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե.

4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրը, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը:

5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.

2) տեղեկանք` վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

3) տեղեկանք` վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին, իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին՝ տեղեկանք վերջին երկու տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին:

4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին» և «Համայնքում հաշվառված լինելու մասին» տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:

7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:

7.1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կողմից` մինչև որպես թեկնածու գրանցվելը ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն:

8. Անձը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)

(123-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։