Հոդված 79. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը
Հոդված 79. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:
2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:
3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:
4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 70000-ապատիկը:
5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 500-ապատիկի չափով կամավոր մուծում:.ուղղ
6. Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում գրավը հետ է վերադարձվում թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ, իսկ ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
7. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:
8. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները:
9. Հանրապետության Նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:
10. Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս օգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով: Թեկնածուի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(79-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, 18.12.07 ՀՕ-285-Ն)