Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:

3. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:

4. Պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:

(1-ին հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։